Թարգմանությունները իրականացվում են դեցենտրալիզացված (ապակենտրոնացված) եղանակով, ամեն մի թարգմանության թիմ աշխատում է իր պրոյեկտի վրա։ Քանո որ, ամեն մի թարգմանություն առանձին ռեպոզիտորիա է, թմերը ինքնակազմակերպված աշխատում են ամեն պրոյեկտի (ռեպոզիտորիայի) վրա։
«Pro Git»֊ի թիմը ուղղակի վերցնում է և հրապարակում թարգմանությունը git-scm.com կայքում։
«Pro Git»֊ը տեխնիական գործիքի մասին գիրք է, այդ իսկ պատճառով այն թարգմանելը կարող է դժվար լինել թարգմանիչների համար։
- Գիրքը թարգմանելու համար, որոշ դեպքերում պարտադիր է, որ թարգմանիչները ծանոթ լինեն գրքի ամբողջ պարունակությանը։ Թարգմանիչները պետք է համաձայնվեն և ընդունեն գրքի ընդհանուր ոճը։ Այս կանոնը երաշխավորում է, որ ընդերցողի համար աննկատ կլինի մի գլխից, մեկ այլ անցումները։
- Git-ը համակարգչային գործիք է։ «Pro Git»֊ը փորձում է այն հարմար դարձնել, ոչ տեխնիկական մարդկանց համար։ Թարգմանիչը պետք է լավ հասկանա Git-ը, որպեսզի «Pro Git»֊ը հասկանալի լինի ընդերցողի համար։
Համոզվիր, որ կարդացել և հասկանում ես, թե ինչպես է Asciidoc֊ի ֆորմատինգն աշխատում՝ մինչև ինչ որ ֆայլ ձևափոխելը։
Այս գրքի թարգմանությունը առաջին քայլն է։ Երբ, այն լինի ավարտված, մենք կարող ենք մասնակցել Git֊ի ինտերֆեյսի թարգմանությանը։
Դա պահանջում է ավելի շատ տեխնիկական գիտելիքներ քան տալիս է այս գիրքը։ Սակայն տերմինաբանության կառուցումը և կայացումը կարող է օգտակար լինել հետագայի համար։